-
11.05.2020|
14:22
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ։ Նա ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:
-
11.05.2020|
14:21
Ճիշտ չէ, որ ՄԻՊ-ը մեկնաբանի վարչապետի ելույթը, որովհետև այն քաղաքական ելույթ էր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավուքնների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած հայտնի միջադեպին հետևած վարչապետի ելույթին:
-
11.05.2020|
14:20
Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, ներկայացված տեսանյութն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
-
11.05.2020|
14:15
Խորհրդարանն այսօր սկսեց աշխատանքները նախորդ օրերին քննարկած նախագծերի քվեարկությամբ։ ԼՀԿ-ն չմասնակցեց քվեարկություններին։
Խմբակցության պատգամավորները ներկա չեն ԱԺ նիստին։
-
11.05.2020|
14:14
Լոնդոնում այսօր, զգալիորեն ակտիվացել է մարդկանց և տրանսպորտի տեղաշարժը: Պատճառը կառավարության երեկ հրապարակված որոշումն էր, որի համաձայն՝ թեև կարանտինային միջոցառումների մեծ մասը շարունակում է ուժի մնալ, սահմանափակումները որոշակիորեն մեղմվում են:
-
11.05.2020|
14:13
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինի խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տնտեսական ճգնաժամը առաջիկա ամիսներին շարունակելու է ամերիկյան տնտեսությանը լուրջ կորուստներ պատճառել:
-
11.05.2020|
14:12
Աշխարհում հայտնաբերված Covid-19 դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 4 200000-ին, բուժվածներինը՝ 1 500 000ին, մահացել է 284 000 մարդ: Վարակվածների ամենամեծ թիվը ԱՄՆ-ում է՝ 1370 000 մարդ, մահվան դեպքերի թիվը՝ 80 000 է:
-
11.05.2020|
14:11
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 11-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 79 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 3392-ի։
-
11.05.2020|
14:10
Լեհաստանում նախագահական ընտրությունները, որոնք նշանակվել են մայիսի 10-ին, անվավեր են ճանաչվել՝ հաղորդել է Պետական ընտրական հանձնաժողովը:
-
11.05.2020|
14:07
Ըստ Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների սինոդալ բաժնի նախագահ Մետրոպոլիտ Իլարիոնի՝ Իոսիֆ Ստալինին պատկերող խճանկարը չպետք է լինի Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր եկեղեցում, որը կառուցվում է Մոսկվայի մերձակայքում գտնվող Կուբինկայում՝ գրում է mk.ru-ն: